
ՊՆ-ն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը. «Ժողովուրդ»

«Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծություններից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Այս օրերին տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում շատերին: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միայն հրամանատարական հավաքի մասնակիցներին սննդով ապահովելու համար մոտ 3 մլն դրամ է ծախսել: Այդ գումարով սնունդ է գնվել 600 հոգու համար, այսինքն՝ 1 անձի համար 5 հազար դրամի չափով»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։