Բաժիններ՝

Արգավանդ գյուղում կահույքի արտադրամաս է այրվել

Օգոստոսի 24-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական 5-րդ փողոցում կահույքի արտադրամաս է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 02.42-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել` 03.25-ին: Պահեստում այրվել են ստավարաթղթեր, անվադողեր, ներքնակներ, 2 բազմոց, 10 թախտ և մոտ 10 խմ վառելափայտ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս