Բաժիններ՝

Ինչ է պետք անել սննդային թունավորումներից զերծ մնալու համար

Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է բուտուլիզմի 4 դեպք` վեց տուժածով, մահ չի արձանագրվել: Այս մասին aroxj.am-ին հայտնեց ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նրա խոսքով, սննդային թունավորումներից զերծ մնալու համար պետք է կերակուր պատրաստելիս պահպանել հիգիենիկ պայմանները, անհրաժեշտ ջերմաստիճանը, հում և եփած սնունդը պահել առանձին:

Սննդային թունավորումների ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, բուտուլիզմի դեպքում՝ փորկապություն, ձայնի խռպոտություն:

Մարգարիտա Բաբայանը հորդոում է այս ախտանիշներն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի և անպայման բժշկին ասել, որ թունավորումը տնային պայմաններում պատրաստված պահածոյից է եղել:
Մասնագետը խորհուրդ չի տալիս պահածոյացնել՝ առաջարկելով սառեցման, աղադրման, չորացման եղանակները. «Եթե պահածոներ եք պատրաստում, ապա գոնե տարան բացելուց հետո անպայման պարունակությունը նախքան ուտելը եռացրեք, ոչ թե ուղղակի տաքացրեք: Մի օգտվեք կրպակներում պատրաստված արագ սնունդից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս