
Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվեց նաև սեպտեմբեր ամսին տեղի ունենալիք INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքների մասին:
Նախարարին զեկուցվեց նաև հակակարկտային կայանների ընթացիկ շահագործման և նոր կայանների տեղադրման մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչության պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն