Հեռուստաէկրանին շատ ծանոթ դեմք էր` իր գրպանից գողություն կատարողը
Օգոստոսի 22-ին, ժամը 11.00-ին, 1989 թ. ծնված Նարեկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 21-ին դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը` ճանաչել է Հարություն Համբարձումյանին, որը օգոստոսի 19-ին, ժամը 10.30-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սենյակում իր տաբատի գրպանից գողացել է 140.000 դրամ:
Հ. Համբարձումյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: