Բաժիններ՝

Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում բնակիչները սպառնում են կտրուկ գործողությունների դիմել. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում: Թվով 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ դրա մեղավորը կառավարությունը և Կոտայքի մարզպետարանն են:

Ճանապարհը փակած գյուղացիներն ասում էին, «Տևական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետևանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս