Երեւանում վթարի հետևանքով 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21. 40 սահմաններում Սախարովի հրապարակում Պուշկին-Նալբանդյան- Վարդանանց փողոցների օղակաձեւ խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ` 43-ամյա Էդուարդ Բարեղամյանի վարած «Մերսեդես» մակնիշի 34 NC 030 համարանիշի եւ 33-ամյա Վահագն Հայկազյանի վարած «Դայմլեր Բենց» մակնիշի 33 ՍP 656 համարանիշների ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Դայմլեր Բենց»-ի ուղեւորուհի` 1-ամյա Մեգի Հայկազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց այնուհետեւ երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: