Լոգարանում բնակչի դին են հայտնաբերել
Օգոստոսի 24-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 109 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայրէմեկնելմեկմարտականհաշվարկ: Դուռը բացվել է տեղի ուժերով. բնակարանի լոգասենյակում հայտնաբերվել է 1961 թ. ծնված Լ. Գ.-ի դին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն