Բաժիններ՝

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 24-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տներից մեկի նախամուտքում 3 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Մինչ հրշեջ-փրկարարնեի կանչի վայր հասնելը` հրդեհը մարվել է տեղի ուժերով: Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1935 թ. ծնված Ժ. Ա.-ը ստացել է 1-ին աստիճանի այրվածք: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տեղում քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս