
Քանի ընտանիք է երեխայի ծննդյան նպաստ ստացել այս տարի

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հունվար-հունիսին երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 12 880 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 13 340։
Այդ թվում, ինչպես երևում է Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքից, այս տարվա առաջին կիսամյակում առաջին երեխան է ծնվել 5715 ընտանիքներում, 5079-ը նպաստ են ստացել երկրորդ երեխայի համար։
3-րդ երեխայի համար նշանակվող նպաստների քանակը կազմել է 2137, 4-րդ երեխայինը՝ 307, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի համար տրված նպաստների քանակը՝ 102։