
«Էմիլի Արեգակ»-ն իր դռները կբացի հաջորդ տարեսկզբին (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Դեռևս 2013 թ-ի հոկտեմբեր ամսից Պարույր Սևակ փողոցի վերջնամասում մեկնարկեցին «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնի մասնաշենքի կառուցման շինաշխատանքները: Ներկայում դրանք գտնվում են ավարտական փուլում:
Միահարկ փայտե շինությունը կառուցվում է «Կարիտաս Ավստրիայի» ֆինանսավորմամբ և անմիջական հսկողության ներքո: