
Դավիթ Հարությունյան. Մեդվեդեւի այցը սեպտեմբերի 8-ին չի լինելու. NEWS.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերին 8-9-ը Հայաստան չի այցելելու: Այս մասին NEWS.am-ին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Սեպտեմբերի 8-9-ը նախնական ամսաթվեր են, նման ամսաթվերը ենթակա են շտկման՝ հաշվի առնելով երկու կողմերի աշխատանքային գրաֆիկները: Պարզ է, որ ամսի 8-ին այցը չի լինելու, որովհետեւ գրաֆիկի հետ կապված խնդիրներ ունենք, դեռ կպայմանավորվենք կոնկրետ օրերը»,- ասել է նա:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների նախագահների հանդիպումը Հայաստանում անցկացնելուն՝ Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն Երեւանում կկայանա միայն այն ժամանակ, երբ մենք կստորագրենք ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Իսկ թե երբ հայկական կողմը կստորագրի այն, նախարարը դժվարացավ ասել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։