Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ 60-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի կողքին, ղեկավարել է նրա պայքարը հանուն ազատության ու անկախության եւ պատմության մեջ մտել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ:

Հետագայում էլ, զբաղեցնելով Հայաստանի վարչապետի եւ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնները, Դուք արել եք հնարավորը՝ հայկական երկու պետությունների կայացման ու զորացման համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի առթիվ եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս