Տիկին Զոյան պատերազմի մասին չի մտածում, այլ տղաներին ամուսնացնելու
Երեք զավակների մայր Զոյա Սարգսյանը, ով վերջին շրջանում ստիպված է խոսել հնարավոր պատերազմից ու սահմանային միջադեպերից, ամեն օր մտածում է երեք զավակներին ամուսնացնելու մասին։
Տիկին Զոյան ապրում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։
Շուրջ 350 ընտանիք ունեցող այս գյուղում սպիտակ սալաքարերով կառուցված տներն աչքի են ընկնում իրենց հնությամբ։ Նեղ փողոցներից մեկում էլ ապրում է տիկին Զոյայի ընտանիքը, որն իր հյուրասիրությամբ չի զիջում մյուս նորշենցի ընտանիքներին։ Այստեղ բոլորն են հյուրասեր եւ բակ մտնելուն պես սկսում են «իրենց օրենքները թելադրել»։ Նախքան զրույցը սկսելն ամեն ընտանիքում շղթայական ձեւով շարունակվում էր նույն պատմությունը. մայրն աղջկան կամ կեսրայրը հարսին ու կնոջը հորդորում էր սեղան գցել, հետո սկսել բուն զրույցը, եւ նրանց հակաճառելն ապարդյուն էր։
55-ամյա Զոյա Սարգսյանը գյուղի դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի է, ով աշակերտների հետ հաճախակի է բռնվում հայրենիքի եւ նրա պաշտպանության մասին զրույցների, լսում նրանց մանկական պատկերացումները այն հայրենիքի մասին, որի սահմաններն են պաշտպանում իր տղաները:
«Գեւորգն անցած տարի է զորացրվել, 21 տարեկան է, Ստեփանը նոյեմբերին զորացրվելու է, իսկ կրտսեր որդիս՝ Գագիկը, նոր է զորակոչվել, երդմնակալության արարողությունից էինք խոսում մինչ ձեր գալը, զանգել էր, հարցնում էր՝ մամ գալու եք չէ՞»,- պատմում է զինվորների մայրը։
Բնույթով լավատես այս կինը հիմնականում խուսափում է պատերազմից խոսելուց կամ այդ տարիներին իր գլխովն անցածը պատմելուց: «Այո, հիշում եմ ինչ չարքաշ օրեր ենք ապրել, «Գրադի» հրթիռակոծության տակ ինչպես էի արցունքն աչքիս վազում երեխայիս բարուրը գրկած, բայց ի՞նչ կարիք կա այդ ամենը հիշելու, չեմ ուզում»,-տխրում է:
Պատերազմ բառն էլ չէր օգտագործի, ասում է նա, եթե չլինեին հուլիսի վերջից օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում սահմանային լարված իրադարձությունները:
Հակառակորդի մասին խոսելիս վատ հիշողությունների հետ նաեւ լավն է պատմում:
«Բաքվում եմ սովորել, ես էի միակ հայը ողջ կուրսում: Բոլոր կուրսեցիներս դասերից հետո միասին սպասում էին՝ մինչեւ քեռուս գալը իմ ետեւից»,-վերհիշում է նա՝ հավելելով, որ ինչ-որ վախ ադրբեջանցիների նկատմամբ այն ժամանակ էլ կար։ Տիկին Զոյան չի պատկերացնում ադրբեջանցու հարեւանությամբ իր կյանքը, այլ միայն որպես հարեւան պետություններ։

Այդ մասին չի էլ ուզում մտածել, քանի որ, ինչպես ինքն է ասում, ավելի ուրախ առիթներ կան. տղաներն արդեն հասուն են, ամուսնացնել է պետք։ Տղաներն արդեն իրար հետ կատակով երկհարկանի տան սենյակներն են բաժանել, թե ով որ սենյակում պետք է ապրի։
Դանիելյան եղբայրներն, ի տարբերություն շատ երիտասարդների, ովքեր գյուղից փախչելու սովորություն ունեն, իրենց ապագան գյուղում են պատկերացնում, քանի որ ողջ ունեցվածքն այստեղ է ու միասին կարողանում են հեշտությամբ լուծել խնդիրները։
Տիկին Զոյան, ամուսինը եւ 21-ամյա տղան աշխատում են ու ստացած աշխատավարձով ապրում, նաեւ բանջարանոց եւ խաղողի այգի ունեն: Ստացած խաղողից գինի են պատրաստում, բայց բարեկամներն այնքան շատ են, որ վաճառելու մասին չեն էլ մտածում, բաժանում են բոլորին եւ վայելում սեփական արտադրանքը:
«Բոլորն էլ գյուղին կապված են, ոչ մեկը չի ուզում հեռանալ այստեղից, պատրաստվում են հարս բերել եւ միասին ապրել մի հարկի տակ։ Մեզ էլ ներքեւի հարկերում են արդեն «ապաստան» տալիս»,-կեսկատակ-կեսլուրջ հավելում է ռուսաց լեզվի ուսուցչուհին, ով հույս ունի, որ պատերազմ այլեւս չի լինի ու ստիպված չի լինի ընտանիքի չորս տղամարդկանց ռազմաճակատ ճանապարհել, այլ կապրեն խաղաղ ու նորմալ կյանքով։
Մարիամ Սարգսյան
karabakh-open.info