Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Հ ոստիկանության ՔԳՎ Սպիտակի քննչական բաժանմունքի վարույթում քննվող քրեական գործով դիտավորությամբ մեկ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Կարեն Ս.-ի մայր Լաուրա Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը որդու հետ կապված դեպքից հետո նրան օգնելու համար բազմիցս զանգահարել և այցելել է իրենց տուն:

Բացի այդ, նույն աշխատակիցը նախազգուշացրել է Լաուրա Ե.-ին ոստիկանների կողմից որդուն ձերբակալելու մտադրության մասին և հորդորել է բացակայել տնից ու թաքնվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս