
Աղբամանների քարաշեն տարածքները լավն են, եթե ծառայեն նպատակին

«Ասպարեզ» օրաթերթը վերջին շրջանում պարբերաբար բողոքներ է ստանում Գյումրու բնակիչներից՝ սխալ տեղադրված աղբամանների հետ կապված: Նրանք նշում են, որ ճիշտ է, շատ տեղերում աղբամանների համար քարաշեն տարածքներ կան, բայց որոշ տեղերում այդ աղբամանները տեղադրված են քարաշեն տարածքներից դուրս:
Գյումրու բնակիչ Սամվել Տիրատուրյանը կայքի հետ զրույցում ընդգծեց, որ աղբամանների համար նախատեսված քարաշեն տարածքներ կառուցելը շատ լավ նախագիծ էր: Զրուցակիցս նկատեց, որ քաղաքի տարբեր հատվածներում դրանք կան ու շատ տեղերում աղբամանները տեղադրված են այդ տարածքներում, բայց որոշ տեղերում էլ աղբամանները ոչ թե դրանց մեջ են, այլ՝ դրանց կողքին:
-Մի շաբաթ չէ, երկու շաբաթ չէ, արդեն քանի ամիս է՝ այդպես դրված է: Եթե պետք է գումար ծախսեն, տնակը սարքեն, բայց աղբամանը մեջը չդնեն՝ իմաստը ո՞րն էր էդքան փող ծախսելու: Հետաքրքիր է իմանալ, եթե չարչարվել սարքել դրել են, ինչու՞ աղբարկղը չի մտել տնակի մեջ:
Մանրամասներն՝ այստեղ