
Խտացված գազի գինն Արցախում կնվազի

Խտացված գազի սակագինը առաջիկայում կնվազի այդ մասին երեկ կառավարությունում տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ԼՂՀ վարրապետը:
Վարչապետը որոշել էր հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ, քանզի օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել:
Հանդիպման ժամանակ ոլորտի ներկայացուցիչճները ներկայացրեցին իրնեց հուզող հարցերը: Գրեթե բոլորին մտահոգում էր Արցախում խտացված գազի որակը եւ սակագինը, ինչը ՀՀ-ում գործող սակագնի հետ համեմատ բավականին թանկ է: ԼՂՀ վարչապետը հավաստիացրեց, որ պետությունը լծակներ ունի միայն խոշոր սպառողների վրա եւ արդեն իսկ հանձնարարվել է, որպեսզի նրանք վերանայեն սակագինը հակառակ դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից կենթարկվեն համապատասխան պատժամիջոցների: Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ իր հանձնարարականով ստեղծվել է հատուկ հանձնաժողով խտացված գազի որակը ստուգելու համար:
aparaj.am