Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա վիրավոր

Հուլիսի 3-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ նորակառույց կարմրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Գ. Վ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91 CM 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

1953 թ. ծնված Հ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031