«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ:
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Սայադ Կարապետյանն, իր զինակից ընկերոջ կատակը չհանդուրժելով, բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Թադևոսյանի նկատմամբ, որի համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին հոսպիտալից դեռևս դուրս չեն գրել:
Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունիսի 22-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների բնակիչները փորձում են փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Ոստիկանները գյուղացիներին ճանապարհը փակել չեն թողնում, իսկ հավաքված գյուղացիները պահանջում են գյուղնախարարի հետ հանդիպում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի գործով դատական նիստը: Դատարան ներկայացել է նաև գործով տուժող Պարույր Հայրիկյանը:
Հունիսի 22-ին, ժամը 11.48-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան պատի տակ, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է թողնում:
25-ամյա Գոռ Մկրտչյանը Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր» հանրախանութի դիմաց, իր կողմից վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ՏՏ 624 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ավետիսյանի կողմից վարած ВАЗ 2107 մակնիշի Լ 0498 համարանիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է կանգնեցվել հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ:
Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը հանցագործություն է:
Արվեստը շատ հզոր, շարժիչ ուժ է: Արվեստի միջոցով կարելի է շատ բան փոխել, և ՍՈՑԱՐՏ Բիենալեի նպատակն է՝ ստեղծել մի հարթակ նկարիչների և (չ)նկարիչների համար՝ բարձրաձայնելու առկա սոցիալական խնդիրների մասին՝ արվեստի տարբեր միջոցներով, և այդկերպ նպաստել հանրային իրազեկության բարձրացմանը:
Վթարի հետևանքով Կ. Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 73-ամյա Սուսաննա Պետրոսյանը և Hyundai Elantra-ի ուղևոր՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արսեն Մասումյանը մարմնական վնասվածքներով բուժօգնուըթյան են դիմել Աշտարակի բժշկական կենտրոն:
Երբ ֆոտոլրագրողը Գալուստ Գրիգորիչին հայտնել է, որ իր կողմից կատարված խախտումը լուսանկարվել է, նա պատասխանել է, որ պատրաստ է տուգանքը վճարելու, իսկ Է. Շարմազանովն էլ պատասխանել է՝ քաշվանք:
Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 121/7 հասցեի մոտ գտնվող հանրակացարանի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանը գրեթե ամբողջությամբ ապաքինվել է:
Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. և 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿԻԱ» մակնիշի 35 TS 636 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը:
Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում:
Որպես կանոն, առաջնորդվելով կարոտի զգացումով և հարազատների հետ հաղորդակցվելու մեծ ցանկությամբ, մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ զինծառայողի կատարած ցանկացած հեռախոսազանգի միջոցով հակառակորդին ընձեռվում են հետախուզական աննախադեպ հնարավորություններ։
Թամանյանից հետո աշխատել են ևս լուրջ ճարտարապետներ, որոնք կառուցել են Մատենադարանը, ԳԱԱ շենքը, Հանրապետության հրապարակի շենքերը, գինու գործարանը: Այս տեսանկյունից` քաղաքը խիստ անսամբլային է: Կառուցել են Հյուսիսային պողոտան: Այնպիսի տպավորություն է, որ այդ նոր շենքերը միմյանց հետ կռվում են, ներդաշնակ չեն, ուզում են ապացուցել` ո՞ւմ տերն ավելի շատ փող ու ավելի մեծ կապեր ունի:
«Կավկազսկի ուզել» կայքին տված հարցազրույցի ժամանակ Դեմիրճյանն ասել է, որ մի քանի ժամ ծեծելուց հետո ոստիկանները երկաթե լոմով բռնաբարել են իրեն, որից հետո նա համաձայնել է ստորագրել ցանկացած ցուցմունք:
«Թող էդ օրենք հրատարակողների կնիկները մեր կնանիքի նման սաղ օրը վեշերը վերցնեն իրանց ուսերին, գիշերով գան, կանգնեն, նոր կիմանան»,- զայրացած ասաց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Ամիսներ առաջ «168 Ժամի» խմբագրություն էին դիմել մի քանի կանայք` ահազանգելով, որ Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, և, տանելով տուն` պարզել էին, որ տուփի մեջ Պաշտպանության նախարարության մակնշմամբ ձվեր են եղել: Խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում էին ոչ թե ձվի որակից, այլ զայրացած էին, որ զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում է խանութներում:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ 31-ամյա Սուրեն Սարգսյանն ու 28-ամյա Արմինե Բաբուջյանը և նրանց 1 տարեկան դուստրը՝ Էլեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Վերջին շրջանում Փշատավանում կողպված դռներն են ավելացել, շատ ընտանքիներ են արտասահման մեկնել: Հակոբյանն անհանգստացած է, այս տեմպերով որ շարունակվի, Փշատավանում, բացի մեծահասակներից, ոչ ոք չի մնա: