ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը
Այսօր ՀՀ կառավարությունն իր հերթական նիսում հաստատել է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը, http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն: Հաստատել է նաև ՀՀ առողջապահության բնագավառի բժշկական, ստամատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը, որը կկանոնակարգվի և համահունչ կդառնա համաշխարհային առողջապահական փորձի պահանջներին, ՀՀ զոոնոզների, զոոնոզային գործոնների, սննդային բռնկման մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները, մշտադիտարկման համակարգ ներառվող գործոնների ցանկը, Եվրոպական հանձնաժողով և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող հաշվետվության պահանջները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բնակչությունն ու կենդանիները զերծ պահել զոոնոզային հիվանդություններից: