Հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանը 500 դոլար գումար է հատկացրել Ադրբեջանին՝ ամեն մի հայաստանցուն սպանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը՝
2013թ. մարտի 12-ին` ժամը 14:05-ի սահմաններում, Բաբաջանյան 18 հասցեում գտնվող Սթար սուպերմարկետից գաղտնի փորձել է հափշտակել ընդհանուրը 10.700 ՀՀ դրամ արժողությամբ շոկոլադե սալիկներ:
Հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Երևանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու:
ՃՈ աշխատակիցները ձայնային ազդանշաններով արթնացրել են բնակիչներին և բնակիչների օգնությամբ տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, դուրս են բերել անվտանգ տարածք:
Նավասարդ արք․ Կճոյանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը:
Հանդիպել էին երեք ազդեցիկ «օրենքով գողեր»՝ Հուսեյն Ահմադովը (Սլեպոյ), Կոնստանտին Բորիսովը (Կոստիլ) և Կոնստանտին Գինզբուրգը (Գիզա)։
«Ով որ փոքր եղբորս խփել էր, պտտվեց՝ մեծ եղբորս խփեց, մինչև թեքվեցի, հետևիցս դանակով հարվածեցին: Ես նկատեցի դա: Այդ ընթացքում որ հարվածեցին, ինձ գցեցին գետնին, հարվածում էին, հետո հորեղբորս տղան եկավ, ասեց՝ հանգստացե՛ք, արա՛, էս ի՞նչ եք անում»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով օրերս արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:
Ըստ ուսուցիչների, տնօրենները սպառնում են դա չանելու դեպքում`ազատել աշխատանքից: Հասկանալի պատճառներով` մեզ դիմած ուսուցիչները չցանկացան հրապարակել իրենց անունները՝ լրացուցիչ խնդիրներ չունենալու համար:
«Անբարոյական երկրներ», «Հայաստան», «լինել կույս, թե չլինել», «ժողովուրդ, ահավոր ա…»: Ֆեյսբուք սոցիալան ցանցում այսօր հանդիպած նմանատիպ շոկային բառերը և արտահայտությունները կապված էին ամերիկյան մի հայտնի մեդիա ընկերության` Բլումբերգի անվան հետ:
Այսօր՝ հունիսի 27-ին, «Pajero» մակնիշի՝ 30 LS 438 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի վարչական շրջանի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մ-ից ավելի գլորվելով՝ հայտնվել գետի և ձորի արանքում:
Հունիսի 26-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 169,1 հազար տոննա` 5,7%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին տեղի է ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը: Մասնակցում է քաղաքական ողջ էլիտան, այնտեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի:
Հունիսի 26-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:
Facebook սոցիալական ցանցի օգտատեր Հայկազ Գալստյանի կողմից 2013թ. մայիսի 8-ին «Armenian Lawyers» խմբում հրապարակվել է՝ «Էս ինչ խայտառակ վիճակ ա վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակում» բովանդակությամբ գրառում:
Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։
Արագածոտնի մարզում շարունակում է հրատապ մնալ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի և սոցվճարների պարտքերը վերադարձնելու խնդիրը։
Լրագրող, քաղաքական մեկնաբան Աղասի Ենոքյանն ազատվել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի համակարգողի աշխատանքից:
Գորիսի «Հայկոոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը, երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ խաչատրյանը` ձեւակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան եւ Տրդատ» ընկերության անունով:
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2» վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:
tesankyun.am-ը Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացել է, որ «32 ատամ» երգիծական հաղորդաշարի մասնակից, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Արթուր Աշոտի Մանուկյանը 2008թվականից ընտանեկան նպաստ է ստանում:
Հենց մեր դռան դեմն է դեպքը կատարվել: Ձայներից, իրենց աղմուկից դուրս թռանք: Ես հենց դուռը բացեցի, լսեցի, որ Վասիլն ասաց` «էդ ո՞ւմ ես խփում, արա», ու բռնել էր Ակսելին: Ամուր բռնել էր, ընդամենը որ հանգստանա: Էդպես էլ ասում էր` մի հատ հանգստացիր:
«Նարինեի» պիտանելիության ժամկետը թող լինի 7 օր, ոչ ավելի: Ամսի 17-ին, երբ այդ «Նարինեն» այլևս շուկայում չէ, հայտարարում եք, որ հայտնաբերել եք, դա պոպուլիզմ է: Դա սպառողի շահերի պաշտպանությանը չի կարող նպաստել:
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ:
Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի:
2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) լույս ընծայեց «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երևանից» ընդհանուր խորագրով իր վերլուծական հանդեսի 2013 թվականի անդրանիկ համարը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ գրասենյակում: Պարբերականի ներկայացմանը, բացի նրա հեղինակներից, մասնակցում էին վերլուծաբաններ, քաղաքագետներ եւ լրագրողներ: