
Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում. shamshyan.com

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ի հետ կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Հովիկ Իշխանյանը, ով հայտնեց, որ շուրջ 8 օր է՝ Վրաստանի Հանրապետության Դուշետի վարչական շրջանում՝ Լարս սահմանային անցակետից ոչ հեռու, 300-ից ավելի բեռնատար չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը:
Նրա խոսքով՝ բեռնատարները բարձված են սննդամթերքով, մասնավորապես խաղողով, որոնք պետք է հասցվեն Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարների վարորդներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, ասել են, որ սահմանը ներկա պահին փակ է, քանի որ Վրաստանը Ռուսատսանին կապող ճանապարհը քանդված է:
Ողջ մթերքը սկսել է փչանալ, իսկ վարորդները՝ վրդովված են, քանի որ, ըստ Հովիկ Ի.-ի հավաստման, դեպի Ռուսաստանի Դաշնություն մեկնող բոլոր մարդատար ավտոմեքենաներին թույլատրել են հատել վրաց-ռուսական սահմանը, իսկ մթերքով բարձված բեռնատարներին՝ ոչ:
Մանրամասներն՝ այստեղ