
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին մամուլի քարտուղարը գրել է իր էջում:
«Սիրելի գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից:
Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ:
Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին եւ սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի համար:
Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ»,-գրել էր նա: