Բաժիններ՝

Կառավարությունը Ռամկավար ազատական կուսակցությունից ետ է վերցրել տարածքը

Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:

Բացի այդ, մինչև 2014թ. մարտի 31-ը մաս-մաս պետք է վճարվեր վաճառքի գինը: Քանի որ Ռամկավար ազատական կուսակցությունը մինչև օրս որևէ վճարում չի կատարել, կառավարությունը չեղյալ է ճանաչել իր նշված որոշումը: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գերադասելի է համարել նման տարածքներն օտարելու փոխարեն տրամադրել պետական գերատեսչություններին, որոնք վարձակալության զգալի գումար են ծախսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս