Բաժիններ՝

Վթար՝ մայրաքաղաքի Աբովյան փողոցում. վարորդը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.16-ին քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենան կողարջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 77ZQ717 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդ Ք. Ա.-ը (1976թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս