
Քաջարանում աղիքային ինֆեկցիա է տարածվել. NEWS.am

Քաջարան քաղաքում սեպտեմբերի 5-ից աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է տարածվել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արդեն 10-ը բնակիչ է տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որոնցից 7-ը՝ քաջարանաբնակներ, 3-ը՝ Քաջարանում աշխատող կապանցիներ։
Հիվանդներին ուղեգրով Կապան են տեղափոխում, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնում կա ընդամենը մեկ հիվանդասենյակ ՝ 3 հոգու համար։ Վարակի տարածման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղից հերքեցին բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե վարակը ջրից է։ «Հետազոտություններ ենք իրականացվել և բացառվում է, որ վարակը ջրից լինի»,- NEWS.am-ին ասաց մասնաճյուղի տնօրեն Ռիտա Ջհանգիրյանը։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: