Բաժիններ՝

«Պարոն մարզպետ, խնդրում ենք վարչապետին ասեք, եթե բացասական պատասխան եղավ, գնալու ենք այլ միջոցների» (տեսանյութ)

asparez.am-ը գրում է.  Օգոստոսի 9-ին վաղ առավոտից կրկին Լոռու մարզպետարանի դիմաց էին հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատողները: Նրանք եկել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպելու ակնկալիքով, որպեսզի վերջինիս խնդրեն զբաղվել աշխատավարձի պարտքի խնդրով եւ այդ հարցի մասին բարձրաձայնել վերադաս մարմիններում:

«Մեր Լոռվա լեզվով ասած՝ մի ցռան մոզին մի նախրի անունի հետ ա խաղում: Էսօր մեր ղեկավարությունը չի մտածո՞ւմ, որ մարդիկ կան, որ շահագործում են ու վաղը մյուս օրը ընտրությունների ժամանակ տվյալ կուսակցության վրա չեպեներ ա գալու,- ասում է ընկերության արդեն նախկին աշխատակից Ալեքսան Բեգլարյանը,- Էսօր մենք հույսներս դրել ենք մեր ղեկավարության, մեր կառավարության վրա: Մեր հարցը մնում ա սենց օդում կախված: Կարո՞ղ ա մենք էլի նույն ճանապարհով գնանք: Բացառվում ա»:

Աշխատակցի կարծիքով, «ղեկավարությունը պարտավոր է դատի տալ այն մարդուն, ով իրենց աշխավարձ չի վճարում»:

«Էս ձեւով էլ հնարավոր չի: Մինչեւ երբ պիտի կանգնենք մենք, ինչքան պիտի պայքարենք, ոնց պիտի պայքարենք, որ մեր գումարները ստանանք: Եթե մարդիկ խախտում են մայր օրենքը, Սահմանադրությունն են արհամարհում, մեզ ասում են տվեք դատարան: Ինչո՞ւ ենք մենք տալու: Թող ղեկավարությունը դատի տա տվյալ մարդուն, ասի, որ աշխատացրել ես, ինչո՞ւ փող չես տալիս: Կոնկերտ Ալեքսանդր Սնեգիրյովին, ում հետ մենք պայմանագիր ենք կնքել»:

Աշխատանքային պայմանագիրը լրանալու հիմքով հուլիսի 1-ից աշխատանքից ազատված աշխատակիցը բողոքում է, որ ոչ մի կերպ չի կարողանում մեկնել արտերկիր աշխատելու:

«Ե՛ւ ինձ ազատել են աշխատանքից, ե՛ւ իմ ոտները կապել ստեղ, որ ես չկարենամ գոնե դուրս գամ արտերկիր, աշխատեմ, որ իմ պրոբլեմները լուծեմ: Գոնե իմ ու իմ նման մարդկանց փողերը տան, որ էդ մարդիկ իրանց գլխի ճարը տենան»,- բողոքում է զրուցակիցս:

Գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը չի ուզում հավատալ, որ «ձուկը գլխից է հոտում»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս