Բաժիններ՝

Հայտարարությունների սյուները բիզնես տարածք դարձան

asparez.am-ը գրում է. Վանաձորում բնակչությանն իրազեկելու հայտարարություն փակցնելու ցուցանակները օրեցօր նվազում են: Համայնքի ավագանին քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 35, 55, 63 եւ 75 հասցեներում գտնվող հայտարարությունների սյուները եւ դրանցով ծանրաբեռնված հողամասերը, համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1946746, 1946748, 1946749 եւ 1946750 վկայականների, հողամասերը կառուցապատման, իսկ սյուները վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել էր Նալբանդյան փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Ջեմմա Ավետիսյանին՝ սյուներն արդիականացնելու պայմանով:

Տարածքներն արդիականացվեցին եւ բիզնես տարածքի վերածվեց: Արդյունքում՝ խախտվել է ՏԻՄ օրենքի 12-1 հոդվածը՝ համայնքի ավագանու նիստերի մասին տեղեկացումը.

«Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ՝ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար»:

Պարզ հաշվարկով, 100 հազարանոց բնակչություն ունեցող Վանաձոր քաղաքին 50 վահանակ է անհրաժեշտ, սակայն դրանք էլ հանձնվեցին մասնավորին: Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանն ասում է, թե վաղուց ժամանակն է հնացած ավանդույթներից ձեռբազատվել. «Հիմա ով է գնում, կարդում, թե ինչ է գրված այդտեղ: Տեխնիկայի դարում մարդիկ նախընտրում են էլեկտրոնային տարբերակից օգտվել. Երիտասարդները՝ համակարգչից, մեծերը հեռուստացույցից ու թերթերից»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս