
Վայք քաղաքի մոտակայքում «Մոսկվիչ»-ը կողաշրջվել է

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մոսկվիչ» մակնիշի 22 LՕ 352 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Ն., ծնվ. 1948թ., ք.Արտաշատ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից Հ.Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն