
Եղանակը՝ հանրապետությունում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 15-19-ին հյուսիսային , 15-18-ին և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Սեպտեմբերի 15-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն