Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում գայլերի ոհմակը ներխուժել է անասնագոմ և հոշոտել 20 գլուխ ոչխար

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը գայլերի ոհմակը ներխուժել է նույն գյուղի բնակիչ Նորիկ Թաթոյանի անասնագոմ և հոշոտել 20 գլուխ ոչխար:

«Արմենպրես»-ին Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանն ասել է, որ գայլերի ոհմակը անասնագոմից դուրս է բերել ոչխարները և 29 գլուխ ոչխարներից հոշոտել 20-ը, որոնց լուսաբացին մարդիկ գտել են անկենդան վիճակում: Մնացած ինը գլուխ ոչխարները գտնվել են միանգամայն առողջ ու անվնաս վիճակում:

Նորիկ Թաթոյանին հասցված վնասների չափերը ճշտվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930