
Գյումրիում ռեկտորի եղբոր սպանության գործով փորձաքննություններ են նշանակվել. news.am

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Մենք Վերաքննիչ դատարան էինք դիմել, որ խափանման միջոցը փոխվի, բայց Վերաքննիչն առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը թողեց անփոփոխ, իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ երկու ամսով երկարացրեց կալանքը: Մենք սակայն կարծում ենք, որ դրա համար հիմքեր չկային»,- ասաց նա:
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ այս գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: