Բաժիններ՝

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. իրավապահները ե՞րբ են վերջ դնելու «բեսպրեդելին». shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:

Երևան-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, 2,000-ից ավելի բնակիչներ ճանապարհը փակել են և հրաժարվում են բացել, քանի որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Վարդենիս քաղաքում 3 ճիվաղներ դաժան ծեծի են ենթարկել Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանին և նրա որդուն՝ Մանուկին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ ճանապարհը չեն բացելու այնքան ժամանակ, մինչև թուրքի հոգեբանությամբ հորն ու տղային ծեծի ենթարկողները չհայտնաբերվեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայրը գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ըստ տեղեկությունների՝ Վարդենիսի ոստիկանությունն արդեն գիտի հանցագործությունը կատարած այդ անձանց ինքնությունը, սակայն մինչ այս պահը չի հայտնաբերել նրանց:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս