Կմիանա՞ն արդյոք բողոքին քաղաքական մյուս ուժերը

Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հայտարարությամբ օրերս հանդես է եկել Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։

Մինչ օրս քաղաքական ուժերից դեմ է արտահայտվել նաեւ ՀՅԴ-ն, ավելի կոնկրետ՝ դաշնակցական, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Բարսեղյանը, ով խոսել է խմբակցության անունից։ Օրերս ազգային ժողովի լիագումար նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը նաեւ հարց է բարձրացրել ուղեվարձի՝ հոկտեմբերի 1-ից 70 դրամից 100 դրամ բարձրացնելու վերաբերյալ, սակայն արտադրականենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանն ի պատասխան նշել է, որ որոշումը կայացրել է քաղաքապետարանը եւ հարցի կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չի կարող անել։

Կայքի այն հարցին, թե խմբակցությունը հայտարարությունով սահմանափակվելո՞ւ է, թե՞ այլ քայլեր էլ են ենթադրվում, Կամո Բարսեղյանը պատասխանել է, որ քայլեր նախատեսվում են, սակայն դրանք քննարկման փուլում են։

Թե ինչ կլինի մինչեւ հոկտեմբերի 1-ը եւ դրանից հետո՝ դժվար է ասել, կմիանա՞ն, արդյոք, բողոքին քաղաքական մյուս ուժերը՝ դա էլ հարց է։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930