Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասարակության կողմից, մեղմ ասած, լավ չեն ընկալվում, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանը, Գա լուստ Սահակյանի որդիներից՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
«Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձևաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու»:
Վ.Տերտերյանը տեղեկացրեց, որ այս տարի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր կիրականցվեն Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում: Ըստ նրա՝ խշորացումն առանձին դեպքերում թիրախային խնդիրներ լուծելու հնարավորություն կընձեռի:
Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց):
Ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել։ Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։
Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993 թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 15-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 60ա շենքի բնակարաններից մեկի բնակիչ Հ.Ա.-ն թունավորվել է:
Հունվարի 15-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արևաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ իրականում համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի նիստ է տեղի ունեցել:
Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաև ամբողջովին վառված տանտիրոջ կատուն:
Այս մարդու կենսագրությունն իրոք ուշագրավ է։ 18 տարեկանում նա դատապարտվեց 12 տարի ազատազրկման, և պատիժը պետք է կրեր Կսանսկի բանտում, որը համարվում էր «կարմիր» (գողական օրենքները չէին գործում)։
Միանալու և մասնակցելու միջև հսկայական տարբերություն կա: Եթե այս քաղաքական ուժերը միանում են հանրահավաքի կազմակերպիչներին, իրենք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում հանրահավաքի կազմակերպման գործում
Տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. օգոստոսի 31-ին Նորքի շենքի մուտքերից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել դեռահաս աղջկա նկատմամբ:
Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը տարածել է հայտարարություն.
Կիևյան կամրջի վրա բախվել են 71 համարի երթուղին սպասարկող Газель մակնիշի 0742 S համարանիշի, Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի և Opel Vectra մակինիշի 48 UT 444 համարանիշի ավտոմեքենաները:
Հայտնիների թվում են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, հաղորդավար Արմեն Գալյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանը և Ժակը և այլոք։
Ամենահետաքրքրականը, սակայն, այս պատմության մեջ հետեւյալ դրվագն է՝ Արման Սահակյանի գիտական ղեկավարն էլ նրա տեղակալն է՝ Աշոտ Մարկոսյանը
Հունվարի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
12-ամյա Էրիկը երազում է ամուրի ոստիկան դառնալ: Արդեն քանի օր դպրոց չհաճախող տղան բոլոր հանգամանքները վերլուծում է՝ իրականությանը բաց աչքերով նայելով:
Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածն ինքն է, թե` ոչ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած մրցույթի արդյունքում Գյումրու ծննդատանը փոփոխություն է կատարվել: Մասնակցության հայտ ներկայացրած երեք թեկնածուն էլ առանց խնդիրների հաղթահարել են քննական դժվարությունները:
Ըստ Գ. Եգանյանի` փախստականների հիմնահարցերից իր կարեւորությամբ առանձնանում է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց բնակարանային խնդրի լուծման հարցը:
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Ասրյանը դատապարտվել է տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը նշանակվել է Իջևանի նստավայրում: Վաղը տեղի կունենա այս գործով երկրորդ նիստը. նախորդը, որը նշանակված էր 2013թ., հետաձգվել էր: