Կոտայքի մարզի ամառանոցներից մեկում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի. shamshyan.com
shamshyan.com -ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի այգեգործական փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկում տղամարդու դի կա:
Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաև ամբողջովին վառված տանտիրոջ կատուն: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: