Բաժիններ՝

Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով 2013թ. Միգրացիոն ծառայություն է դիմել 320 օտարերկրացի, որոնցից 290-ը` Սիրիայից

2013թ. ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն է դիմել 320  օտարերկրացի, որոնցից 290-ը` Սիրիայից ժամանած: Փախստական է ճանաչվել և ապաստան  է ստացել 236-ը: Այս մասին նշել է ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում  այսօր կայցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են  կառույցի կողմից 2013թ-ին կատարված աշխատանքները եւ 2014 թ-ի ծրագրերը:  Գ. Եգանյանը նշել է, որ կացարանով ապահովվել է 136-ը: Բացի այդ, ծառայության խնդրանքով առանձին անհատներ հոգացել են 37 սիրիահայերի կացարանով ապահովվածության հարցը:

Ըստ Գ. Եգանյանի` փախստականների հիմնահարցերից իր կարեւորությամբ  առանձնանում  է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց բնակարանային խնդրի լուծման հարցը: 2013թ-ին ուսումնասիրվել են բնակարանի կարիք ունեցող ընտանիքների` դեռեւս  2004թ-ին  կազմված ցուցակները, եւ ըստ այդ արդյունքների`  ներկայումս  բնակարանային ապահովության խնդիր ունի  924 ընտանիք, որոնցից   670 –ը` Երեւանում,  254-ը` մարզերում: Միաժամանակ` նշված խնդրի լուծման ուղղությամբ որոշ քայլեր իրականացվել են: Հանրակացարանային  սենյակների վերաբերյալ հատկացվել են ուղեգրեր 20 փախստական ընտանիքի: Երեւան քաղաքի Մանանդյան 41 հասցեում բնակվող թվով 20 փախստական ընտանիքի նվիրաբերվել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:  «Հանրակացարաններ»  ՊՈԱԿ-ի  տնօրինության  ենթակա հանրակացարաններում թվով 64   ընտանիք սեփականաշնորհել է  իրենց կողմից զբաղեցրած  բնակելի տարածքները: Խնդիրներ կան Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/2 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող հանրակացարանային շենքում բնակավող  ընտանիքների տեղափոխման հետ կապված:  Քաղաքաշինության նախարարության հաշվարկներով` նոր շենքի կառուցման համար կպահանջվի  685 մլն դրամ, իսկ  շուկայից բնակարանների գնման համար` 852 մլն դրամ: Պայմանավորվածություն է  ձեռք բերվել, որ այս հարցի հետ կապված առաջարկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն կառավարություն:

2013թ. ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 104 փախստական, ներկայումս քաղաքացիություն ստացած անձանց ընդհանուր թիվը 83700 է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս