Բաժիններ՝

Անչափահաս տղան մեղադրվում է Նորքի շենքի մուտքերից մեկում դեռահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել անչափահասի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. օգոստոսի 31-ին Նորքի  շենքի մուտքերից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել դեռահաս աղջկա նկատմամբ: Տղային մեղադրանք է առաջադրվել ակնհայտ 16 տարի չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մաս): Որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Գործի քննության օր դեռևս նշանակված չէ: Քրեական գործը կքննի դատավոր Արմեն Վարդապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս