
Շղթայական ավտովթար Կիևյան կամրջի վրա. վիրավորին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են 71 համարի երթուղին սպասարկող Газель մակնիշի 0742 S համարանիշի, Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի և Opel Vectra մակինիշի 48 UT 444 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: