Բաժիններ՝

Զուգդիդիում հուղարկավորել են հանուն մոր գողական տիտղոսից հրաժարված Դազմիր Բերուլավային

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, անցած շաբաթ օրը Զուգդիդիում տեղի է ունեցել նախկին «օրենքով գող» Դազմիր Բերուլավայի (Դազի Զուգդիդսկի) հուղարկավորությունը։ Նա մահացել էր հունվարի 5-ին, 74 տարեկան հասակում։

Այս մարդու կենսագրությունն իրոք ուշագրավ է։ 18 տարեկանում նա դատապարտվեց 12 տարի ազատազրկման, և պատիժը պետք է կրեր Կսանսկի բանտում, որը համարվում էր «կարմիր» (գողական օրենքները չէին գործում)։ Կարճ ժամանակ անց լեգենդար «օրենքով գող» Խուտա Ցուշբայան (Չիտա Բեզուխա)՝ Դազի աջակցությամբ, իսկական հեղաշրջում իրականացրեց՝ փոխելով բանտի գույնը, և գողական աշխարհին տեղեկացրեց `այժմ Կսանսկի բանտում երկու «օրենքով գող» կա՝ Չիտա Բեզուխան և Դազի Զուգդիդսկին։

Դազին բանտից դուրս եկավ 1970թ.՝ կրելով ողջ պատիժը։ Մայրը, վախենալով, որ որդուն կրկին կբանտարկեն, խնդրեց, որ նա վերջ դնի հանցագործ կյանքին։ Մերժում ստանալով՝ կինը գնաց ծայրահեղ քայլի. նա հրաժարվեց ուտել և երկու անգամ փորձեց ինքնասպան լինել, մինչև որդին չհամաձայնեց խնդրանքին։ Դազին ստիպված էր հրաժարվել գողական կոչումից։ Նա «օրենքով գողերին» հավաքեց Սուխումիի «Ամրա» ռեստորանում և նրանց հանձնեց գողական «օբշակը» (բյուջեն)՝ մոտ 935 հազար ռուբլի։

Մեկ տարի անց Դազին աշխատանքի ընդունվեց Զուգդիդիի թղթի գործարանում։ Նա շուտով ամուսնացավ, իսկ 1972 թվականին ծնվեց նրա ավագ որդին։ Չնայած այն հանգամանքին, որ Դազին հրաժարվել էր գողական կոչումից, նրան մինչ օրս հարգում են և հիշում որպես ամենարժանի նախկին «օրենքով գողերից» մեկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս