
ԵԿՄ-ական էլիտան կրկին նիստ է անցկացրել

ԵԿՄ-ական էլիտան երեկ` հունվարի 14-ին Մավել Գրիգորյանի նախագահությամբ նիստ է անցկացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ իրականում համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի նիստ է տեղի ունեցել: «Համագումարի նախապատրաստման համար աշխատանքային կազմկոմիտե է ստեղծել, ինչպես նաեւ աշխատանքային հանձնաժողովներ: Դե 10-րդ հոբելիանական համագումար է, որ պատշաճ մակարդակով անցնեն»,- ասել է Վարդան Վարդանյանը: Նա նշել է, որ մինչեւ այս պահը բացի Մանվել Գրիգորյանից ԵԿՄ-ականների շարքերում ԵԿՄ նախագահի պաշտոնում ուրիշ անուն չի քննարկվում : «ԵԿՄ-ում բացի Մանվել Գրիգորյանից, ոչ մեկի չեն տեսնում»,- ասել է Վարդան Վարդանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: