Ողբերգական ավտովթար Իսակովի պողոտայում. վարորդը մահացել է.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝  հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 34 TՍ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր հատուկ տեխնիկայով մեքենան մասնատելուց հետո նոր կարողացել են մահացածին դուրս բերել ավտոմեքենայից:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածն ինքն է, թե` ոչ:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս