ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը զգուշացնում է «Թևոսիկին», որ մաֆիան անցել է իր ծրագրի կատարմանը և մինչև վերջ է գնալու, ավելին՝ անելու է ամեն բան, որ նա կալանավայրից դուրս չգա:
Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները երեկ եղել են Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, հանդիպել են համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին, քննարկել Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ:
Ավազակային հարձակում Վարդենիսում:
Հյուսիսային պողոտայի մի խումբ նախկին բնակիչներ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել արդարությունը: Ինչպես 168.am-ին հայտնեց նախկինում Տերյան 18 հասցեի բնակչուհի Ժենյա Պողոսյանը, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստացել էր 1 քմ-ի համար վճարել 1000 դոլար, բայց փաստացի իրենց վճարվել է 350 դոլար:
Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն,:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստն անցավ բավական թեժ մթնոլորտում։ Նիստի ընթացքում հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը առաջարկեց այցելել զորամասեր, անձամբ ծանոթանալ բանակի խնդիրներին, որևէ կերպ օգնել դրանց լուծմանը։
Հունվարի 30-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վարդենիս հատվածում (8-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք, թե ընդամենը կարող է հանրահավաք լինել: Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է և, Աստված չանի, որ Հայաստանում երբևէ նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողներին ասաց Հ.Թովմասյանը:
Ինչպես տեղեկացրել էինք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և մինչև հունվարի 30-ը նրա գտնվելու վայրը անհայտ էր:
«ԵՊԲՀ-ից Աշոտյանը 2013 թվականին կարողացավ խլել Դիլիջանի հանգստյան տունը, որտեղ տարվա բոլոր ամիսներին մատչելի գներով հանգստացել են ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները: Խլման գործողությունը կատարվեց վարչապետի հրահանգով, կառավարության որոշմամբ, և, ինչպես միշտ է արվում, սկզբում ձևակերպվում է ուրիշի անունով, երկարատև վարձակալության, իսկ հետո արդեն, շատ արագ չնչին գներով սեփականացնում են»:
Այսօր կադրային փոփոխություն է տեղի ունեցել միանգամից երկու նախարարություններում՝ քաղաքաշինության և մշակույթի։ Երկու գերատեսչություններում էլ աշխատանքից ազատվել են ղեկավարները: Այդ մասին հայտնի է դարձել կառավարության այսօրվա նիստում։
«Այ հիմա գգացեք մեր տարբերությունը սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք Էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջար¬դում, չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»
Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանին կհուղարկավորեն Սիսիանի քաղաքային պանթեոնում:
Աղվան Հովսեփյանն արդեն 61 տարեկան է, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրինագծով ՔԿ նախագահի պաշտոնավարման սահման է նշվել 65 տարին: Ու մինչ մարմինը ձևավորվի և սկսի լիարժեք գործել, Հովսեփյանն ընդամենը 3-3.5 տարի կկարողանա պաշտոնավարել այդ նոր պաշտոնում:
«Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է»,– պատմել է աշխատակիցը։ Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է «օվիռ» դիմողների թիվը։ Լինում են դեպքեր, երբ մարդը, վստահ լինելով, որ այդ օրն իր նոր անձնագիրը ստանալու է, ճամպրուկով է գնում, անձնագիրը վերցնում ու… Ցտեսություն Հայաստան։
Դեռևս հունվարին ՀՀ ՔՕ 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման և օգտագործման կաննոնները խախտելը) ՀՀ բնապահպանության նախարարության դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել։
Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։
168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասել էր, որ մահացածներն ամուսիններ են. վնասվածքներ եղել են նրանց վզի շրջանում:
Հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը) չի մասնակցել շենքի մուտքի մոտ սպանված եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի հոգեհանգստի արարողությանը:
Քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Հունվարի 30-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34SV326 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել չգործող շատրվանում:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը տարիներ առաջ դատական գործով որպես վկաներ են անցել:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, ՌԴ իրավապահները երեկ Մոսկվայում բերման են ենթարկել քրեական աշխարհի «ծանր քաշային» հեղինակություններից մեկին՝ 60-ամյա Ալեքսանդր Տիմոշենկոյին (Տիմոխա Գոմելսկի)։
Հարգարժան դասախոսի հուղարկավորությանը եկել էին նրա ուսանողները, գործընկերները, հարազատներն ու ծանոթները: Կորուստը մեծ էր ու ցավալի, սակայն ներկաներից գրեթե ոչ ոք չգիտեր, թե իրականում ում էին հողին հանձնում: Պիտի պահանջվեին ևս մի քանի երկար ու ձիգ տարիներ, որպեսզի բացահայտվեր այդ մեծ առեղծվածը: Իսկ բացահայտումը ցնցող էր լինելու` անխտիր բոլորի համար:
Հովհաննիսյանն ասում է, որ պահպանակ չօգտագործելու համար հիվանդները երբեմն բերում են ծիծաղելի փաստարկները. «ինքը ամուսնացած է. դժվար իր մոտ սեռավարակ լիներ», «ես իրեն ճանաչում եմ. չէր կարող իր մոտ նման բան լինել», «ինքը մեր հարևանն է» և այլն:
«3 ամսվա ես ի՞նչ պետք է աշխատեմ, որ դա բավարար լինի ինձ մեկ տարի ապրելու համար: Ախր 2 ամսվա աշխատածդ լրիվ դուրս է գալիս, էնքան ծախսեր կան, փաստաթղթեր կդասավորենք եւ այլն, հիմա, կոպիտ ասած, էնպես արին, որ մարդիկ էդ խոպանի ճամփեն մոռանան էլի»,- նշել է Համլետ Իկիլիկյանը: