
Զոհված զինծառայողների ընտանիքները կստանան ամսական 31 հազար դրամ պարգևավճար

Կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փոփոխությունները պայմանավորված են զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով զոհված՝ (այդ թվում՝ ազատամարտիկների), ինչպես նաև ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների շուրջ 3900 անդամ, ում կենսաթոշակի չափը ցածր է 31.000 դրամից (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների շուրջ 2800 անդամ, ում կենսաթոշակի չափը կազմում է 21.000 դրամ), զինվորական կենսաթոշակի փոխարեն կստանա 31.000 դրամ, իսկ երեխան՝ 38.000 դրամ պարգևավճար: