Բաժիններ՝

Եթե էդ երիտասարդը մնար, մենք 100%-ով սաղ չէինք մնա. պատմում են ծեծված բժիշկները. news.am

Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան դանակահարվելու հետեւանքով մահացած, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի ընտանիքն ու ընկերները շատ ագրեսիվ են դիմավորել «Շտապ բուժօգնության» աշխատակիցներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին կանչը սպասարկած բուժաշխատողները։ Նրանց դիմավորել է հարբած մի երիտասարդ, որը հայհոյել եւ քաշքշել է բուժաշխատողներին, հարվածել մեքենային։

«Մեզ դիմավորած արյունաշաղախ դեպքով երիտասարդը շատ ագրեսիվ էր, դրսում ծեծեց վարորդին հետո ձեռքին երկաթյա կտոր կար, դրանով հարվածում էր մեքենային, մենք վախեցել էինք եւ ուզում էին հետ գնալ, բայց հարեւանուհին ասեց, որ տանը մի երիտասարդ կա, նրան օգնություն է հարկավոր, բայց երեւի արդեն մահացել է, մենք մի կերպ ներս գնացինք։ Տղան մեջքի վրա պառկած էր, բժիշկը մոտեցավ, զննեց ու պարզվեց՝ մահացած է, բայց հայրն ու այդ ագրեսիվ երիտասարդը ստիպում էին մեզ, որ փրկենք, վերակենդանացնենք տղային, բժիշկն էլ ստիպված, որ մեզ ավելի վնաս չտան, վերակենդանացման միջոցառումներ էր անում, ես էլ ներարկիչն էի պատրաստում, ու էդ պահին այդ երիտասարդը արյունոտ դեմքով հետեւանց խփեց դեմքիս։ Ընկերները նրան մի կերպ հեռացրին մեզանից, բայց եթե էդ երիտասարդը մնար, մենք 100 տոկոսով սաղ չէինք մնա»,- պատմեց տուժած բուժքույր Լամարա Սարգսյանը։

Մանրամասներն ու տեսանյութն՝  այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս