
Խոշոր սողանք Շրի Լանկայի Հանրապետությունում (լուսանկարներ)

Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք:
Գյուղը գտնվում է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլումբոյից 150 կմ դեպի արևելք:
Մոտ 300 մարդ համարվում է անհայտ կորած, զոհերի թիվը դեռևս անհայտ է, արդեն հայտնաբերվել է 10 դի, 150 տուն աբողջովին ավերվել է:
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են տեղի ուժերով (փրկարարներ, բանակ, ոստիկանություն, Շրի Լանկայում միջազգային կազմակերպություններ):
Շրի Լանկայի կառավարությունը դիմել է միջազգային հանրությանը հումանիտար օգնություն (անկողնային պարագաներ և հագուստ) տրամադրելու համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն