
Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից. ծեծի են ենթարկվել շտապ բուժօգնության բժիշկները. ԳԱԼԱ

Գյումրիում երեկ երեկոյան տեղի է ունեցել սպանություն: Նախնական տեղեկություններով, սպանությանը նախորդել է վիճաբանությունը: Ըստ տեղեկությունների՝ սպանվողը Գյումրիի Տեքստիլ կոչվող թաղամասի բնակիչ է՝ 25-ամյա Արտյոմ Ա.-ն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը, ապա սպանությունը տեղի է ունեցել Գյումրու գազի գրասենյակի մոտակայքում:
Երիտասարդի սպանությանը հաջորդել է Գյումրու շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների ծեծկռտուքը:
Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ծեծել են այն բանից հետո, երբ վերջիններս հասել են դեպքի վայր եւ արձանագրել, որ երիտասարդն արդեն մահացած է:
«Մեկ րոպե մի քանի վայրկյանում շտապօգնության բրիգադը հասել է դեպքի վայր: Անգամ երկու րոպե չի տեւում, հասնելուց հետո գնում տեսնում են, որ անշնչացած դիակ կա հատակին: Հարբած վիճակում տղայի մտերիմները հարձակվում են եւ սկսում են ծեծել մեր բուժսպասարկող խմբի անդամներին եւ ջարդուփշուր անում մեքենան, ինչից հետո հազիվ ոստիկանությունը գալիս դադարեցնում է գործողությունները»:
Մանրամասներն՝ այստեղ