Սա միայն տղամարդկանց վարսավիրանոց չէ, ես Հրանուշ Հակոբյանին եմ ընդունել: 95-96 թթ. կանանց սպասարկել եմ՝ «պադ մալչիկ» կտրել եմ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Կրասնոդարի երկրամասի դատարանում քննարկվում է Սոչի դատարանի կողմից կայացված վճռի բողոքը՝ 73-ամյա «օրենքով գող» Միխայիլ Նիկուրաձեի նկատմամբ։
Թմրամիջոցը դատապարտյալներին չհասավ:
Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է Հ. Բ.-ին պատկանող չբնակեցված վագոն – տնակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել՝ 22.12-ին:
Վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդն ու ուղևորը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:
Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Դեռեւս բաժանմունքում է գտնվում ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում: Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը:
Խոստովանություն` անհերքելի ապացույցների ճնշման տակ:
Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է 1995 թ. ծնված Արշակ Զ-ն, ով հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբով: Այս մասին Tert.am-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այստեղ հավաքված յուրաքանչյուր մարդու իրավացի պահանջն է արդարության հաղթանակը և տղաների շուտափույթ ազատ արձակումը: Նրանք ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ արդեն մեկ տարի չորս ամիս», – ասաց Սամվել Դիլոյանի հորեղբայրը՝ Ռուդիկ Դիլոյանը:
Փետրվարի 10-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գրիշա Ն:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանի և նրա կնոջ մորաքույր Հեղինե Բիշարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գրված ցանկացած հրապարակում արժանանում է բուռն արձագանքի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման էին ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Գյումրեցի Գրիգորյանները կանգնել են խնդրի առաջ: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմանդամ այս ընտանիքը չունի սեփական բնակարան: Տարիներ շարունակ ապաստանել է բարեկամի տանը՝ առանց օրինական գրանցման:
Փետրվարի 13-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը:
Փետրվարի 10-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Յաշա Խ.-ին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «բանդայի գործով» դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը:
168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե հայ երիտասարդներն ինչպես են վերաբերվում ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթություններին: Հարցվածների գերակշիռ մասը դեմ է գործակալությունների միջոցով կողակից գտնելուն:
Այսպիսով, անցանկալի հետևանքներից, այն է` հետագայում ՌԴ մուտքի արգելքից խուսափելու նպատակով, խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00–ից մինչ փետրվարի 14-ի ժամը 21:00–ն դադարեցվելու է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել 1962 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և հայտնել, որ 1991-1994 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակներից իր տնամերձ հողամասում մնացել է չօգտագործված արկ:
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում է ընդունել ստեղծելու ռազմական պատմական թանգարան Գյումրիի զորամասի տարածքում, մասնավորապես՝ Մեծ ամրոց անունը կրող հուշարձանի պատմական նշանակության գոտում։
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում:
Մենք փորձում ենք փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ արտերկիր սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է:
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ վատառողջ լինելու մասին լուրերը ճիշտ են: Մեկ ժամից ինձ սպասվում է բարդ վիրահատություն, նույնիսկ մեր սպասվածից էլ բարդ: Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ձեզ շատ եմ սիրում»: