
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու. «Վաղը՝ փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:
Դ!եմ եմ նախաձեռնությունը, բնականաբար, լինելու է նրանց կողքին և սատարելու է աշխատակիցներին»: