Բաժիններ՝

Սիլվայի լույսը մարում է արևի լույսի հետ. hetq.am

hetq.am-ը գրում է. 57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում: Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը: «Գոնե այստեղ մի կերպ պատսպարվում եմ ցրտից: Գազանը որ գազան ա, էլի իրա որջն ունի: Ի՞նչ անեմ, շենքս ամբողջովին ավերվել է»,- կարծես իրականության հետ համակերպված ասում է Սիլվան:

Ակներ գյուղում է ծնվել Սիլվան: Մոր երկրորդ ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում են Քարահունջ: Խորթ հոր մահանալուց տասը տարի անց մայրը նոր ամուսին է գտնում, այս անգամ` Սիսիանի Նորավան գյուղում: «88 թիվը կրկնակի դժբախտություն բերեց ինձ. իմ անձնական կյանքում էլ երկրաշարժ եղավ»,- արցունքները մի կերպ զսպելով վերհիշում է Սիլվան:

Մոր հեռանալուց հետո անընդհատ սկսվում են խորթ հոր ընդվզումները: «Էնպես էր մորս լարել իմ դեմ, ասես դարավոր թշնամիներ լինենք»: Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ մայրը ամուսնու հետ գնում է ոստիկանություն, դիմում ներկայացնում, իբր Սիլվան հոգեկան խնդիրներ ունի, եւ նրան տեղափոխում են Կապանի հոգեբուժարան: Սիլվան այնտեղ ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն դրանից քսանհինգ տարի անց էլ բոլորի կողմից միայն արհամարհանքի է արժանանում: «Ես համարում եմ, որ Սումգայիթում եմ: Թքում են երեսիս, ես էլ լուռ տանում եմ եւ՛ փոքրի, եւ՛ մեծի վիրավորանքը: Ինձ շատ ստորացված ու նվաստացած եմ զգում»,- ասում է նա:

Անահիտ Բաղդասարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս